Մեր Մասին
ԱՌԱՋԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ, ՈՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՑ
Ակադեմիան նպաստելու է Հայաստանում երաժշտական ճաշակի ձևավորմանը, խթանելու է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը:
Ակադեմիան նպաստելու է Հայաստանում երաժշտական ճաշակի ձևավորմանը, խթանելու է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը:
Մեր նպատակը
«Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամը հայկական և համաշխարհային երաժշտության առանցքային դեմքերի միջև կապ հաստատելու բացառիկ և լիցենզավորված հարթակ է, որը ծառայելու է երաժշտական պրոդյուսերների, գործակալների և կայացած արտիստների գործունեության ընդլայնմանը, միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունների ստեղծմանը։
Հիմնադրամը զբաղվելու է հայաստանյան երգարվեստի ներկայացուցիչների շահերի պաշտպանության և երաժշտության բնագավառում հեղինակային ու հարակից իրավունքների հետ կապված հարցերի կարգավորմամբ:
Ակադեմիան նպաստելու է երաժշտական ճաշակի ձևավորմանը, խթանելու է որակյալ երաժշտության ստեղծումը, տարածումը և հանրահռչակումը:
Ակադեմիան փնտրելու և գտնելու է նոր ձեռագիր ունեցող երիտասարդ արտիստների, երաժիշտների՝ նպաստելով նոր սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանը։
ՀԱԵԱ-ն ստեղծելու է նպաստավոր պայմաններ երգարվեստի համաշխարհային շուկա դուրս գալու և արդյունավետ համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար: