Արթուր Մանուկյան

ռեժիսոր, պրոդյուսեր

 

Արթուր Մանուկյանը ծնվել է 1985 թ.-ի հուլիսի 4-ին Էջմիածնում։ Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում։  2008 թ.-ից ի վեր հանդես է գալիս որպես մի շարք տեղական եւ միջազգային նախագծերի  հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր, այդ թվում  պետական միջոցառումներ, ամանորյա ծրագրեր, համերգներ, մրցանակաբաշխություններ եւ հեռուստանախագծեր։ Արթուր Մանուկյանը համագործակցում է հայ եւ միջազգային արտիստների հետ՝ որպես տեսահոլովակների, անհատական մենահամերգների ու երաժշտական նախագծերի բեմադրող ռեժիսոր։    Տարիներ շարունակ ռեժիսորը համագործակցում է Հանրային հեռուստաընկերության հետ: Արթուր Մանուկյանը հանդիսանում է նաև «Եվրատեսիլ» և «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթների հայաստանյան պատվիրակների տեսահոլովակների և ելույթների բեմադրող ռեժիսորը։ 

 

2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։