ՏՏ ոլորտի մասնագետ, “Naghashyan Solutions” և “IMUSIC” ընկերությունների համահիմնադիր, «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա»-ի համահիմնադիր
Լևոն Նաղաշյանը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 3-ին, Երևանում։ 2000-ականներից նրա գործունեությունը կենտրոնացած է ծրագրային ապահովման մշակման և նորարարական տեխնոլոգիական լուծումների ստեղծման վրա։
2009 թվականին Լևոնը մեկնարկեց ‘IMUSIC” հարթակը՝ սկսելով երաժշտական ծառայությունների նոր դարաշրջան Հայաստանում։ “IMUSIC”-ը հայկական ամենամեծ սթրիմինգային հարթակն է, որը տրամադրում է օգտատերերին միլիոնավոր երգեր և նպատակ ունի ստեղծել հայկական երաժշտական ամենամեծ համայնքը։
2012 թվականին նա և իր եղբայրը` Զավեն Նաղաշյանը, հիմնադրեցին “Naghashyan Solutions” ընկերությունը, որն այսօր ունի գործընկերներ ամբողջ աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ, Իտալիա, Գերմանիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ընկերությունն առաջարկում է լայնածավալ ծառայություններ՝ ներառյալ օնլայն առևտրային հարթակներ, բջջային հավելվածներ և բիզնեսի կառավարման լուծումներ։
2016 թվականին Լևոնը մեկնարկեց “IMUSIC” բջջային հավելվածը։ 2018 թվականին հիմնադրվեց “IMUSIC Business” հարթակը, որը ներկայումս տրամադրում է երաժշտական ծառայություններ Հայաստանի ավելի քան 1000 վայրում (սուպերմարկետներ, խանութներ, սրճարաններ և այլն)` դառնալով երկրի խոշորագույն գովազդային հարթակներից մեկը։
2023 թվականին “Naghashyan Solutions”-ը ընդլայնեց իր գործունեությունը՝ հիմնելով “ТП Smart” կազմակերպությունը իտալացի գործընկերների հետ։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» համահիմնադիր է և խորհրդի անդամ։