Վահագն Ստեփանյան

երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող, երգահան, կոմպոզիտոր, դաշնակահար



Վահագն Ստեփանյանը համարվում է Billboard #1 և iTunes #1 արտիստ ավելի քան 600 սթրիմով։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է 43 միջազգային մրցանակի։

Վահագն Ստեփանյանը համագործակցել է Գրեմմիակիր արտիստների և աշխարհահռչակ երաժիշտների հետ։ Ունեցել է 450-ից ավելի ձայնագրություն՝ համագործակցելով 30 տարբեր երկրների երաժիշտների հետ, համերգային շրջագայություններ և համագործակցություններ ամենատարբեր երաժշտական ժանրերում։
 

Նա համագործակցել է «Պլատինե վաճառք» ունեցող արտիստների հետ` Dave Koz, Eric Moore, Greg Howe, Nathan East, Mark Lettieri (Snarky Puppy), Eric Marienthal, Sheila E, Ida Nielsen (Prince), Melvin Lee Davis (Chaka Khan), Cleverson Silva, Henrik Linder (Dirty Loops), Aaron Lindsey (Israel Houghton) և Chris Payton (Beyoncé)։ Վահագնը աշխատել է երաժշտական ոլորտի առաջատարների հետ՝ London Symphony Orchestra, Abbey Road Studios, Sterling Sound, Chris Galland, Josh Gudwin (Dua Lipa), Randy Merrill և Chris Gehringer։
 

2023 թ.-ին Վահագն Ստեփանյանը հանդես է եկել որպես ստեղնաշարահար և ձայնային ինժեներ Kitt Wakeley-ի “An Adoption Story” ալբոմում, որը հաղթել է GRAMMY®-ի “Best Classical Compendium” անվանակարգում։ 2025 թ.-ին՝ որպես համագործակցող պրոդյուսեր, մասնակցել է Aaron Lazar-ի “Impossible Dream” ալբոմին, որն էլ նոմինացվել է GRAMMY® մրցանակաբաշխությանը “Best Traditional Pop Album” անվանակարգում։
 

Վահագնը շարունակում է ընդլայնել ստեղծագործական սահմանները փոփ, ջազ ֆյուժն, R&B և գոսպել ժանրերում, ինչպես նաև ստեղծում է սաունդթրեքներ համաշխարհային ֆիլմարտադրության համար։ Նրա վերջին ալբոմը՝ “A New Chapter”, ցուցադրվել է Նյու Յորքի Times Square-ում՝ ի ցույց դնելով իր ազդեցությունը համաշխարհային երաժշտական ասպարեզում։
 

Վահագնը արժանացել է 43-ից ավելի միջազգային մրցանակների, այդ թվում՝ Hollywood Independent Music Awards (HIMA), Global Music Awards, USA Songwriting Competition, UK Songwriting Contest և Cannes World Film Festival՝ “Լավագույն սաունդթրեք” անվանակարգում։ Առաջադրվել է «Տարվա երաժիշտ» և «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում՝ Josie Music Awards-ում, Նաշվիլում։
 

Ներկայումս Վահագնը հանդիսանում է Nord Keyboards, ROLI, Expressive E, AUDEZE, Waves Audio, Acustica Audio, Austrian Audio, Kali Audio, Native Instruments, Metric Halo, Fir Audio և այլ առաջատար երաժշտական բրենդների արտիստ։ Նրա ձայնային գրադարանները հասանելի են Waves Audio, Acustica Audio և IK Multimedia հարթակներում։
 

Վահագնը 2015 թվականից հանդիսանում է Recording Academy®-ի քվեարկող անդամ, ինչպես նաև InterContinental Music Awards մրցույթի ժյուրիի անդամ, որտեղ, օգտագործելով իր մասնագիտական փորձը, աջակցում է նոր տաղանդներին։