հեռուստառադիոհաղորդավար, շոումեն, երգերի խոսքերի հեղինակ, պոետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ավետ Բարսեղյանը ծնվել է 1980 թ.-ի հուլիսի 23-ին Երևանում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը և Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժինը։ Ավետ Բարսեղյանը բազմաթիվ հայկական երգերի խոսքերի հեղինակ է։
Նա հայտնի հեռուստառադիոհաղորդավար է։ Կարիերան սկսել է 2001 թ.-ից, եղել է բազմաթիվ հեղինակավոր նախագծերի հաղորդավար, ինչպիսիք են՝ «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթ, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Հայ Սուպերսթար», «Ուլտրամութ», «Բենեֆիս», «Համեղ մենամարտ», «Գուշակիր մեղեդին», «Հայաստան ջան», «Գերազանցիկը», «Դու գիտես» և այլն։
Ավետ Բարսեղյանը ստացել է մի շարք պարգևներ և կոչումներ։ 2003 թ.-ին արժանացել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար» կոչմանը, 2004 թ.-ին՝ «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար», 2016 թ.-ին՝ «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումներին։
2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։