Վահագն Հայրապետյան

Ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ

 

Վահագն Հայրապետյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 30-ին Երևանում։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ։ Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել Նյու Յորքումև սկսել է սովորել  համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից և Ֆրենկ Հյուիթից։ Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ, ինչպիսիք են՝ Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Բարրի Հարրիսը։ 1998 թվականից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է։ 2005 թվականին հիմնել է «Կատուներ» խումբը։ 2011 թվականին թողարկել է «Singin′& Swingin» ձայներիզը։ Վահագնը մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է՝ «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը...», «Շորն ու շորշորը»։ Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ՝ «Love for sale», «Tripp to New Orleans», «Bop it up»:

 

2008 թ.-ին արժանացել է «Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ» կոչումին։ 2013 թ.-ին արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին «Եթե բոլորը» ֆիլմի համար, Վիլնյուսի ջազ փառատոնում արժանացել է «Գրան Պրի» մրցանակի։ 

2024 թ.-ից «Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի» խորհրդի անդամ է։